Ժողովրդավարության հայկական դպրոցը հայտարարում է էսսեների մրցույթ «Հայկական պետություն․ անցյալի դասերը և ապագայի տեսլականը» խորագրով։
Թեմա` Պետության արդիականացման ազգային մոդելի ձևավորման (խորագրի շրջանակներում կարող եք առաջարկել նաև այլ թեմա)
Լավագույն էսսեները կարժանանան դրամական մրցանակների և շնորհակալագրերի`- 1-ին հորիզոնական՝ 100 000 ՀՀ դրամ,
- 2-րդ հորիզոնական՝ 70 000 ՀՀ դրամ,
- 3-րդ հորիզոնական՝ 50 000 ՀՀ դրամ։
Մրցույթին մասնակցել կարող են 16-35 տարեկան երիտասարդները:
Մրցույթը տեղի կունենա երկու փուլով՝ գրավոր և բանավոր պաշտպանություն։
Դիմելու կարգը- Լրացնել մասնակցության դիմում հայտը մինչև հոկտեմբերի 5-ը:
- Մասնակցության դիմում հայտի հաստատման դեպքում ներկայացնել էսսեները մինչև հոկտեմբերի 26-ը:
- Մրցույթի գրավոր փուլը հաղթահարած մասնակիցները կմասնակցեն մրցույթի երկրորդ՝ բանավոր պաշտպանության փուլին:
- Մրցույթը կամփոփվի՝ նոյեմբերի 17-ին մասնագիտական հանձնաժողովի կողմից: